15.02.2016|
21:45
Փետրվարի 14-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննախադեպ համերգ էր։ Վլադիմիր Ավետիսյանը, D'Black Blues Orchestra-ն, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ ներկայացրին Էրիկ Կլեպտոնին նվիրված համերգը, որի ընթացքում հնչեցին երգեր Կլեպտոնի, Բոբ Մառլիի երգացանկից։ Համերգում միահյուսվել էին ջազը, բլյուզը, ռոքը, դասականը։